Haynews.am. 5-5-2010- Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին առաջնորդ Ահմեթ Թյուրքը և մի շարք այլ քուրդ քաղաքական գործիչներ Վաշինգթոնի Քարնեգի ինստիտուտում կազմակերպված խորհրդակցության ժամանակ անդրադարձել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դերին քրդական հարցը լուծելու ճանապարհին, փոխանցում է CNNTurk-ը:
«Ոչ ոք չի կարող ասել, որ ՀԱՄԱՍ-ը Մերձավոր Արևելքում ռեալ չէ այնպես, ինչպես և PKK-ն իրականություն է Թուրքիայում: Անտեսելով PKK-ն` թուրք իշխանությունները և միջազգային հանրությունը չեն կարող կայունություն հաստատել Թուրքիայում»: Վերջինս նաև պահանջել է մշակութային և ժողովրդավարական ինքնավարություն քրդերի համար:
No comments:
Post a Comment