News.am. 10-5-2010- Ադրբեջանցի հաքերները քաղաքականությունից եւ սպորտից «անցել» են մշակույթի ոլորտ՝ բառացիորեն ավeրելով մեծանուն հայ դերասան Սոս Սարգսյանին նվիրված sossargsyan.am կայքը:
Կայքում, որտեղ նախկինում դրված էին անվանի դերասանին նվիրված նյութեր, այսօր կարելի է տեսնել քաղաքական բովանդակության տեքստեր, նկարներ եւ տեսաերիզներ:
Մասնավորապես` Շուշի քաղաքի նկարն է եւ նրա հոլովակը՝ «Շուշին՝ ահաբեկչության գերի» վերտառությամբ: Նաեւ կան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի նկարները, տեսաերիզներ՝ ադրբեջանական երգերով, ռազմատենչ հայտարարություններով եւ այլն: Իսկ կայքէջի վերեւում Հեյդար Ալիեւի բառերն են՝ «Ադրբեջանը երբեք չի համակերպվի առանց Շուշիի, Աղդամի եւ ողջ Ղարաբաղի»:
No comments:
Post a Comment