Monday, May 3, 2010

Իրանի նախագահը հանդիպելու է ՄԱԿ գլխավոր քարտուղարին

Aysor.am.3-5-2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր Նյու-Յորքում հանդիպելու է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Ինչպես հաղորդում է Էխո Մոսկվի-ն, նախատեսվում է նաև Իրանի նախագահի ելույթը Միջուկային զենքը չտարածման մասին պայմանագրի կատարմանը նվիրված համաժողովի շրջանակներում: «ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակում պատրաստ են լսել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի դիրքորոշումը: Եթե Մ. Ահմադինեժադը ներկայացնի կառուցողական առաջարկություններ` իրանական միջուկային զենքի խնդրի հետ կապված, այն օգտակար կլինի»,- Ռիա Նովոստի-ի տեղեկացմամբ`ասել է Պան Գի Մունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է նաև, որ դեռ չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսելու Թեհրանից ժամանած հյուրը: «Ֆրանս պրեսս»-ի հաղորդմամբ, Իրանի նախագահը պատրաստվում է քննադատել միջազգային հանրությանն ու ՄԱԳԱՏԷ-ին, որոնք, իր կարծիքով, չեն իրականացնում գլխավոր խնդիրը` միջուկային զենքի տարածման կասեցումը: Ահմադինեժադի կարծիքով, ՄԱԿ-ի համաժողովի հիմնական խնդիրն է` Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեփոխումը: Փորձագետներն, իրենց հերթին, կարծում են, որ Իրանի նախագահը որոշել է անձամբ մեկնել Նյու-Յորք, որպեսզի եթե նույնիսկ չկասեցնի, ապա հասնի Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների մեղմացմանը:

No comments:

Post a Comment