Haynews.am-Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին հրավիրել են Մոսկվա` պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցելու Հաղթանակի տոնին նվիրված շքերթին: Ըստ վերջինիս մամլո ծառայության` նախկին խոսնակ, այժմ ընդդիմադիր շարժման ղեկավար Նինո Բուրջանաձեն Մոսկվայում չի անցկացնի պաշտոնական հանդիպումներ: Նշենք, որ Մոսկվան հայտարարել է, որ շքերթին տեսնել չի ուզում Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին:
No comments:
Post a Comment