Aysor.am. 05.05.2010- Այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այս մասին տեղեկացանք ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Մայիսի 4-6-ը Երևանում` ՀՀ Ազգային ժողովի շենքում, տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովը: Համաժողովին կմասնակցեն ավելի քան 80 ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից:
Այսօր ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլի մամուլի ասուլիսը:
No comments:
Post a Comment