Saturday, May 1, 2010

Ադրբեջանում ձերբակալվել են աղանդավոր թուրքեր

Tert.am. 30-4-2010- Ադրբեջանում ձերբակալվել են ապօրինի կրոնական քարոզչությամբ զբաղվող՝ Թուրքիայի քաղաքացիներ: APA-ի փոխանցմամբ` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Օրհան Ֆուաթ Իբրահիմջանը, Սամի Մեհդի Մուսթաֆան, Մեհմեդ Բոսթան Օսմանը և Մուսթաֆա Հասար Նիզամեդդինը: Ադրբեջանական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ձերբակալվածները զբաղվում էին Ադրբեջանի տարածքում անօրինական համարվող «Սուլեյմանչըլար» ուսմունքի քարոզչությամբ և գրականության տարածմամբ: Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:

No comments:

Post a Comment