Tert.am. 4-5-2010- Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում անցկացվող Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կատարման հարցերով համաժողովի առաջին օրը, ինչպես և սպասվում էր, վերածվել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի բանավոր մենամարտի։ Այս մասին գրում է newsru.com-ը։
Իրանի առաջնորդի ելույթի ժամանակ, ի նշան բողոքի, նիստերի դահլիճը լքել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատվիրակությունները։ Ավելի ուշ պարզվել է, որ բողոքի պատճառը ԱՄՆ-ի հասցեին Ահմադինեժադի հնչեցրած «վայրի մեղադրանքներն էին», ինչպես Քլինթոնն է բնութագրել։
Ահմադինեժադն իր ելույթում ասել էր. «ԱՄՆ կառավարությունը ոչ միայն կիրառել է միջուկային զենք Ճապոնիայի դեմ, այլև շարունակում է այլ երկրներին, այդ թվում՝ Իրանին, սպառնալ դրա կիրառմամբ... Վերջին տասնամյակում ԱՄՆ-ն մեկ անգամ չէ, որ սանձազերծել է պատերազմ իր երբեմնի դաշնակիցների դեմ։ ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններն ու սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը) մեծապես աջակցում են ահաբեկչական ցանցերին»։
Իրանի նախագահը հավանություն է տվել ցածր հարստացված ուրանի և Ռուսաստանից ու Ֆրանսիայից միջուկային վառելիքի փոխանակման գաղափարին։ Նա միաժամանակ խիստ քննադատություններ է տեղացել ԱՄՆ-ի հասցեին՝ համաշխարհային միջուկային անվտանգության մեջ երկակի ստանդարտների կիրառման համար։ Միջուկային անվտանգության համակարգը, ըստ Ահմադինեժադի, հարկավոր է հիմնովին փոխել։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հիմքեր չի տեսնում հավատալու Իրանի նախագահի խոսքերի անկեղծությանը՝ կապված «միջուկային փոխանակման» ՄԱԳԱՏԷ-ի առաջարկի հետ, քանի որ Թեհրանը, նախապես 2009թ. հոկտեմբերին համաձայնելով այդ սխեմային, այնուհետև հետ կանգնեց դրանից՝ առաջադրելով նոր պայմաններ։
Նա հավելել է, որ «եթե Իրանն իսկապես փոխել է իր դիրքորոշումը, ապա պետք է ՄԱԳԱՏԷ-ին ներկայացնի դրա հստակ ապացույցներ»։
Tuesday, May 4, 2010
Դեմարշ Նյու Յորքում. Ահմադինեժադի ելույթի ժամանակ եվրոպացիներն ու ամերիկացիները լքել են դահլիճը

No comments:
Post a Comment