Haynews.am. 7-5-2010- Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով մեկնել էր թուրք հայտնի բանաստեղծ Յունուս Էմրեի ծննդավայր` Էսքիշեհիր` վերջինիս նվիրված միջոցառումներին մասնակցելու, ունկնդրել է «Սարը գելին» հայկական երգը հենց հայերենով:
Թուրքիայում անչափ սիրված հայկական «Սարը գելին» երգը ի պատիվ Գյուլի կատարել է Անթաքիայի «Քաղաքակրթությունների երգչախումբը»:
Նշենք, որ հայկական «Սարը գելին» մեղեդին փորձում են «սեփականացնել» նաև ադրբեջանցիներն ու հենց թուրքերը:
No comments:
Post a Comment