News.am. 4-5-2010- Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է մարդասիրական ականազերծմամբ զբաղվող բրիտանական ոչ կառավարական «The HALO Trust» կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Ռոլի Քլարքին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում պարոն Քլարքը երկրի ղեկավարին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի եւ դրանց արդյունքների մասին: Քննարկվել են նաեւ հարցեր` կապված հանրապետության տարածքում ականապատված դաշտերի եւ չպայթած զինամթերքի վնասազերծմանն ուղղված «The HALO Trust»-ի հետագա գործունեության հետ:
Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ` միաժամանակ հաստատելով իշխանությունների պատրաստակամությունը Արցախում իրականացվող ծրագրին աջակցելու գործում:
Wednesday, May 5, 2010
Լեռնային Ղարաբաղում քննարկվել են ականազերծման աշխատանքները

No comments:
Post a Comment