Monday, May 3, 2010

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՇԱՀԻԴՆԵՐԻ ԾԱՌՈՒՂՈՒՄ

Կովկասին մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Բաքվում այցելել է Շահիդների ծառուղի, տեղեկացնում է 1news.az-ը: Ալլահշուքյուրն ասել է, թե ինքը Գարեգինին խորհուրդ է տվել այցելել այդտեղ, նայել Ղարաբաղի համար զոհվածների շիրիմներին: Ըստ Փաշազադեի, Գարեգինն այնտեղ է գնացել գիշերը, որ ոչ ոք չտեսնի: Տեսարանը ցնցել է նրան, ասել է Փաշազադեն:Հիշեցնենք, որ Գարեգին կաթողիկոսը Բաքվում է գտնվել ապրիլի 26-27-ին գումարված Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար:

No comments:

Post a Comment