Tuesday, May 4, 2010

Գերմանացին ամուսնացել է իր կատվի հետ

Tert.am.4-5-2010- Գերմանիայի բնակիչն ամուսնացել է Սեսիլյա անունով իր կատվի հետ, որը ծանր հիվանդ է։ Այս մասին հաղորդում է German Herald–ը։ Փոստատան ամուրի աշխատակիցն այս որոշումը բացատրել է փաստով, որ չի ցանկանում՝ իր կատուն սատկի՝ այդպես էլ չճաշակելով ամուսնական կյանքի բերկրանքը։ Գերմանիայում կենդանիների հետ ամուսնությունն արգելված է, հետևաբար տեղի է ունեցել ոչ պաշտոնական պսակադրություն։ Հյուրերը համտեսել են ձուկ և խմել են շամպայն։

No comments:

Post a Comment