Saturday, May 1, 2010

Մոսկվան դեմ չէ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Իրանի նախաձեռնությանը

News.am. 30-4-2010- Մոսկվան դեմ չէ Իրանի առաջարկին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի, Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն Մոսկվայում կայացած ճեպազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մենք նման հանդիպման դեմ ոչինչ չունենք: Եթե նման հանդիպում կայանա, ակնհայտ է, որ պետք է սպասել դրա արդյունքներին եւ նոր միայն խոսել ղարաբաղյան կարգավորման հարցում իրանական միջնորդության մասին»,- ասել է Նեստերենկոն՝ մեկնաբանելով Իրանի առաջարկը՝ միջնորդ դառնալ կարգավորման գործընթացում: Նեստերենկոն ընդգծել է, որ տվյալ փուլում Իրանի առաջարկը վերաբերել է միայն եռակողմ հանդիպման կազմակերպմանը: ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական առաջարկ չի ստացել Ադրբեջանից` Թուրքիային ընդգրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմում, ասել է Նեստերենկոն: «Նման խոսակցության համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։ Հաշվի առնելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման փաստը, դժվար թե հնարավոր լինի խոսել նման միջնորդության մասին»,- ասել է Նեստերենկոն:

No comments:

Post a Comment