Tert.am. 12-5-2010- Գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանն այսօր լրագրողներին ներկայացրեց այս տարի բուհ ընդունվելու նոր կանոնները։
Ըստ նրա՝ կանոններում արձանագրվել է առաջընթաց. եթե նախկինում շրջանավարտը, դիմելով որևէ քաղաքի բուհ, չէր կարող միաժամանակ հայտ ներկայացնել նաև այլ քաղաքում գտնվող բուհ ընդունվելու համար, ապա այս տարի հնարավորություն է ընձեռվել միաժամանակ դիմել տարբեր քաղաքների բուհեր։
Նասիբյանը հավելեց, որ այս տարի շրջանավարտները կարող են դիմել տարբեր քաղաքների բուհեր՝ 2 անվճար և 6 վճարովի տեղերի համար։
No comments:
Post a Comment