Panorama.am.3-5-2010- Սկսած 1994 թվականից ամեն տարի մայիսի 3-ին նշվում է մամուլի ազատության միջազգային օրը: Օրվան նվիրված միջոցառումներ Երևանում նախատեսված են, դրանց վերաբերյալ մանրամասներ, մամուլի ազատության ներկայիս իրավիճակի մասին մասնագետների կարծիքներն ու գնահատականները կներկայացնենք օրվա ընթացքում:
Մամուլի ազատության օրը հայտարարվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի կողմից հատուկ բանաձևով՝ 1993-ի դեկտեմբերի 20-ին: Մայիսի 3-ը պատահական չէ ընտրվել: Հենց այս օրը աֆրիկյան Նամիբիի մայրաքաղաք Վինդուխում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունեցին Վինդուխյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում էր, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում:
Յուրաքանչյուր տարի այս օրը ՄԱԿ-ի քարտուղարը հանդես է գալիս ամենամյա ուղերձով: Լրագրողների պաշտպանության կոմիտեն յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին հրապարակում է այսպես կոչված «մամուլի ազատության 10 հակառակորդների» ցուցակը:
Monday, May 3, 2010
Այսօր մամուլի ազատության օրն է

No comments:
Post a Comment