Saturday, May 1, 2010

Էրդողան, Լեդի Գագա... աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ՝ ըստ Time-ի

Tert.am. 30-4-2010- Time-ը հրապարակել է 2010թ. աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը։ «Լիդերների» կատեգորիայում առաջին տեղն է զբաղեցրել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որին հետևում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը։ Լիդերների թվում է նաև Թուրքիայի վարչապետը, որը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ «Հերոսների» կատեգորիան գլխավորում է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Իրանի ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին, դերասան Բեն Սթիլերը։ «Մշակույթի» ասպարեզում աչքի են ընկել ռուս դիրիժոր Վալերի Գերգիևը, ամերիկացի երգչուհի Լեդի Գագան, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, Էլթոն Ջոնը, Սանդրա Բալլոքը, Ջեյմս Քեմերոնը և այլն։ «Մտածողների» կատեգորիայում են Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը և ուկրաինացի միլիարդատեր Վիկտոր Պինչուկը։

No comments:

Post a Comment