Tuesday, June 29, 2010

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Ուղղափառության միջխորհրդարանային համաժողովի 17-րդ կոնֆերանսի բացման արարողությանը

Հուլիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանային համաժողովի 17-րդ կոնֆերանսի բացման արարողությանը, որին մասնակցեց եւ Համաժողովի մասնակիցներին իր Հայրապետական օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Համաժողովին մասնակցում են 16 երկրների շուրջ 70 պատվիրակներ: Մինչ բացման արարողությունը համաժողովի մասնակիցները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետեւ ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում իր աշխատանքը սկսեց 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը: Համաժողովի բացմանը ողջույնի եւ օրհնության խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց Հայրապետը: Ստորեւ ներկայացված է Նորին Սրբության խոսքն ամբողջությամբ:

No comments:

Post a Comment