Wednesday, June 30, 2010

Թեմականը ամեն գնով ուզում է փակել «Ռոստոմ» դպրոցը

«Արաքս» շաբաթաթերթ, 30.06.10: Երեկ երեկոյան Թեհրանի հայոց ազգ. «Ռոստոմ» աղջ. դպրոցի դահլիճում տեղի ունեցավ համահավաք՝ ի բողոք Թեմական և Կրթական խորհուրդների հակականոնադրական և հակապատգամավորական ժողովի կիրառած ընթացքի: ԹՀԹ Թեմական խորհուրդը հաշվի չառնելով Պատգամավորական ժողովի, հունիսի 1-ի, նախապայմաններով որոշումը, որի ամենահիմնական և առաջին կետը ժողովրդի համաձայնության ձեռքբերումն էր, ինքնագլուխ «ընթացքի մեջ է դրել «Սահակյան» ոչ շահադիտական դպրոցի տեղափոխման և «Ռոստոմ» աղջ. դպրոցի միատեղման աշխատանքները», ինչի հետևանքով դպրոցի աշակերտության ծնողները միահամուռ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Թեմական և Կրթական խորհուրդների դեմ: Վերոհիշյալ հավաքի վերջում մի համախոսական պատրաստվեց ուղղված Պատգամավորական ժողովի Դիվանին. Երեքշաբթի 29 հունիսի 2010թ. ԹՀԹ 14-րդ Պատգամավորական ժողովի Յարգարժան Դիվան, Ի հետևումն Պատգամավորական ժողովին հղված մեր վերջին նամակին՝ հայոց ազգ. «Ռոստոմ» աղջ. դպրոցի տեղափոխման կապակցությամբ հավաքված դպրոցիս ծնողների ստորագրությունները և այն, որ մինչ օրս հստակ որևէ դրական փոփոխություններ դեռ չենք նկատել, «Ռոստոմ» դպրոցի ծնողները իրենց բողոքն են հայտնում դպրոցիս՝ «Արաքս» դպրոց փոխադրելու կապակցությամբ և խնդրում ենք, որ չոտնահարել դպրոցի աշակերտուհիների և ծնողների շահերը և ցանկությունը: Պատկան մարմինները օր առաջ պետք է հետևեն մեր բողոքներին: Հայոց ազգ. «Ռոստոմ» աղջ. դպրոցի ծնողներ Այս բողոք-նամակին կցված է 73 ստորագրություններ:

No comments:

Post a Comment