Haynews.am. 29-6-2010- Թուրքական Sabah պարբերականը հրապարակել է ներկայիս Թուրքիայի Հանրապետությանը նախորդած Օսմանյան բեյության (1453 թվականից` կայսրության) պատմության մեջ տեղի ունեցած ուշագրավ դեպքերը, որոնք առաջին անգամ են տեղի ունեցել նորաստեղծ պետությունում: Օսմանցիներն իրենց առաջին պատերազմը մղել են Բյուզանդիայի դեմ` 1284 թվականին` Հայկական Տավրոսի լեռներում. բյուզանդական բանակի կազմում կռվել է նաև հայկական զորաջոկատ: Օսմանյան կայսրությունն իր առաջին պարտքը վերցրել է Անգլիայից` 1855 թվականին. այն կազմել է 5 միլիոն ոսկե մետաղադրամ: Հետաքրքիր է նաև այն, որ օսմանցիների գրաված առաջին կղզին եղել է միջերկրածովյան Իմրալը կղզին, ուր այժմ ցմահ ազատազրկում է կրում քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: Օսմանյան պատմության մեջ ռազմական գործողությունների ժամանակ զոհված առաջին և միակ սուլթանը Մուրադ Երկրորդն է եղել. վերջինս սպանվել է սերբ հայրենասերների ձեռքով 1389 թվականի Կոսովոյի առաջին ճակատամարտում: Առաջին կանոնավոր բանակը ստեղծել է Օրհան բեյը` 1328 թվականին: Օսմանյան բեյության առաջին մայրաքաղաքը եղել է Սյողութը, որին հաջորդել են Ենիշեհիրը, Բուրսան, Ադրիանապոլիսը (Էդիրնեն) և Կոստանդնուպոլիսը (Ստամբուլը):
Tuesday, June 29, 2010
Օսմանյան պետությունն իր առաջին պատերազմը վարել է հայերի և բյուզանդացիների դեմ

No comments:
Post a Comment