Tuesday, June 29, 2010

Թմրամոլ պաշտոնյաներ

Panorama.am. 29-6-2010- «Միջնակարգ դպրոցների աշակերտների շրջանում թմրանյութեր օգտագործելու փաստերն աճում են»,- այս մասին, «Բիզիմ Յոլ» թերթին տված հարցազրույցում նշել է ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեն: Ընդ որում նա նշել է, որ թմրանյութերի գործածման աճը նկատվում է, ոչ միայն դպրոցահասակ պատանիների շրջանում, այլև ազգաբնակչության բոլոր շերտերում, ընդգծելով, որ ցավոք, այն առավել ցայտուն է երիտասարդների շրջանում: Վերջինս նաև տեղեկացրել է, որ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ևս թմրանյութից կախվածություն ունեն և հավելել, որ այս պահի դրությամբ, չորս բարձրաստիճան պաշտոնյաներ բուժման կուրս անցնելու նպատակով դիմել են իրեն: Իսկ ահա «Ազադլիգ» պարբերականը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողների անկախ հետաքննությունը: Եվ այսպես, միջազգային կառույցները հաստատում են այն փաստը, որ միայն 2009 թվականին, Ադրբեջանի տարածքով դեպի Արևմուտք, 11 տոննա հերոյին է տեղափոխվել:

No comments:

Post a Comment