Tuesday, June 29, 2010

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Արցախ կատարվող դրամական փոխանցումներին

Tert.am. 29-6-2010- Ադրբեջանում կդադարեցվի բոլոր այն վճարային համակարգերի աշխատանքը, որոնք դրամական փոխանցումներ են իրականացնում Արցախ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ավթանդիլ Բաբաևը։ Ըստ նրա՝ նման բան եղել է և նախկինում, և ԿԲ-ն միշտ միջոցներ է ձեռնարկել. «Նման դեպքերում մենք խզում ենք համագործակցությունը այդ կազմակերպությունների հետ, և դա արդյունք է տալիս»։ Ըստ նրա՝ Migom և Leader դրամական փոխանցումների միջազգային համակարգերն արդեն «աշխատում են շտկել իրենց սխալը»։ Ադրբեջանի ԿԲ-ն զգուշացրել էր, որ հիշյալ կազմակերպությունները Արցախ դրամական փոխանցումներ չիրականացնեն, սակայն քանի որ նրանք հաշվի չեն առել զգուշացումը, ԿԲ-ն հանձնարարել է առևտրային բանկերին հունիսի 8-ից դադարեցնել Migom-ի հետ, իսկ հունիսի 11-ից՝ Leader-ի հետ համագործակցությունը։

No comments:

Post a Comment