Panorama.am. 29-6-2010- Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների այսպիսի հայտարարություններն արդեն ավանդույթ են դարձել, և այս վերջինը այդ հերթական հայտարարություններից մեկն էր: Այսօր ասուլիսում մեկնաբանելով հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների արած հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման առնչությամբ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նա ասաց, որ այս հայտարարությունը իր համար միանգամայն սպասելի էր ու որ այն նման էր 2009-ի հուլիսի 10 ին Լ’Աքվիլայում կրկին նույն նախագահների ընդունած հայտարարությանը`բացառությամբ որոշ նրբությունների: Իսկ քաղաքագետի մատնանշած նրբություններն էլ հայտարարության անգլերեն ու ռուսերեն տեքստերի տարբերություններն են : Բայց միևնույնն է, ըստ քաղաքագետի, այդ հայտարարությունից վտանգներ սպասել պետք չէ:
Նա նաև բացատրեց` ինչո՞ւ են նման նրբություններ հայտնվել հայտարարության մեջ. «Դրանք նախևառաջ ի հայտ են եկել թուրքական կողմից արվող ճնշման հետևանքով` Միացյալ նահանգները թուրքական ճնշմամբ խնդիր ունի բարելավել հարաբերություններն Ադրբեջանի հետ»:
Քաղաքագետի խոսքով, հայտարարության մեջ դրական է ուժի չկիրառման մասին կետը: «Դա սթափեցնող դեր է խաղում տարածաշրջանում պատերազմի վերսկսման հնարավորության իմաստով: Այսպիսով, ըստ էության, միջազգային հանրությունը ցույց տվեց, որ նա չի ողջունի ռազմական գործողությունները, և նրանք էլ շեշտում են, որ խաղաղ բանակցություններին որևէ այլընտրանք չկա», -հավելեց բանախոսը:
Երեք նախագահների հայտարարությանը, ըստ Բոզոյանի, ՀՀ արտգործնախարարությունը արձագանքեց շատ արագ, ի տարբերություն Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության, որը մինչև հիմա չի արձագանքել:
«Միանգամից դրական գնահատական տալով այդ հայտարարությանը չի նշանակում, որ միջնորդները կսկսեն քեզ գովել: Եթե մենք միանգամից դրական գնահատական ենք տալիս, ի տարբերություն Ադրբեջանի, ապա այստեղ միջնորդներն են մտածելու բան ունենում: Ադրբեջանն այս պարագայում իրեն ծանր պահեց», - նշեց Բոզոյանը` նկատելով, որ Հայաստանը պետք է իրեն ծանրակշիռ պահեր:
Tuesday, June 29, 2010
Համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունից վտանգ սպասել պետք չէ. Բոզոյան

No comments:
Post a Comment