The Guardian-ի տեղեկացմամբ Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատունը լոնդոնյան իշխանություններից 3.2 մլն եվրո պարտք է վերցրել: Սակայն ռուսական դեսպանատունը միակ պարտատուն չէ: ԱՄՆ դեսպանատան պարտքը կազմում է 3.82 մլն եվրո: Թերթի տեղեկացմամբ, դիվանագիտական աշխատողները կարողանում են խուսափել տարբեր օրինախախտումների համար պատժվելուց:
Օրինակ, Գամբիայի, Կամերունի և Եգիպտոսի դեսպանատների աշխատակիցները «բռնվել են խանութային կողոպուտների ժամանակ»: Բրազիլիայի, Ռուսաստանի ԱՄՆ-ի և Գերմանիայի դիվանագիտական աշխատողներն աչքի են ընկնում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ, սակայն առանց մեղադրանք առաջադրելու բաց են թողնվել: «Եթե նրանք լինեին սովորական քաղաքացիներ, նրանց կսպառնար առնվազն մեկ տարվա ազատազրկում»,- գրում է The Guardian-ը:
No comments:
Post a Comment