Wednesday, June 30, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՈՀ Է ԱՄՆ, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

«Լրագիր» 30-6-2010- Ադրբեջանը ողջունում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ արած հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հասանովն ասել է, որ չնայած հայտարարության տարբեր լեզուներով տեքստերում առկա են որոշակի տարբերություններ, դա չի փոխում հայտարարության էությունը, ըստ որի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները Հայաստանին կոչ են անում դուրս գալ Ադրբեջանի տարածքներից:

No comments:

Post a Comment