Wednesday, June 30, 2010

Մուսավաթ. Ադրբեջանը միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունները չի կատարում

Panorama.am. 30-6-2010- Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կառույցը հանդես է եկել հայտարարությամբ, որով քննադատել է իշխանությունների՝ կազմակերպության ակտիվիստների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Փաստաթղթում նշվում է, որ հասարակական-քաղաքական ակտիվիստների նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները գնալով աճում են, իսկ ոստիկանները մերթ ընդ մերթ ներխուժում են ակտիվիստների բնակարաններ և ահաբեկում վերջիններիս ընտանքիների անդամներին: Հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպության մի շարք ակտիվիստների նկատմամբ հետախուզում է հայտարարվել, որոնց թվում են՝ հայտնի ակտիվիստներ Ռուֆատա Հաջիբեյլին, Ռամիլ Ջանպոլադովը, Էլչին Սալիմովը, Զաուրա Շիրինլին, Թուրալ Սուլթանը: Հայտարարության հեղինակնները երկրի նախագահին և ներքին գործերի նախարարին հիշեցնում են, որ երիտասարդական կազմակերպությունը պաշտոնական կուսակցության մասն է հանդիսանում և ոստիկանության միջամտությունը նրա գործունեությանն անթույլարելի է: Կուսակցությունը դիմել է միջազգային կառույցներին և խնդրել, որպեսզի վերջիններս ադրբեջանական իշխանություններից պահանջեն՝ իրագործել եվրոպական կառույցների առջև ստանձնած պարտավորությունները:

No comments:

Post a Comment