Tuesday, June 29, 2010

Բարի գալուստ պատերազմ՝ Բաքուն ասաց Քլինթոնին

Tert.am. 29-6-2010- «Սովորաբար անգլերեն տարբերակն է պաշտոնական լինում»,– Tert.am–ին ասաց ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահների՝ Կանադայում արած հայտարարության ո՞ր տարբերակը պետք է ընդունել որպես պաշտոնական։ Հիշեցնենք, որ հայտարարության տեքստի անգլերեն և ռուսերեն պաշտոնական տարբերակներում բովանդակային տարբերություններ կան։ Կիրակոսյանը նաև նշեց, որ Ադրբեջանն իր գործողություններով այսօր ցույց չի տալիս, թե ողջունում է Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան։ «Եվ սա ավելի կարևոր է, քան տարբերությունները տեքստում»,– ասաց փորձագետը։ Հարցին, թե ինչ ակնկալիքներ Հայաստանը պետք է ունենա Հիլարի Քլինթոնի այցից, Կիրակոսյանը պատասխանեց. «Ոչինչ։ Ադրբեջանն էր, որ Քլինթոնին և ամերիկացիներին ուղարկեց հետևյալ մեսիջը՝ «Բարի գալուստ պատերազմ»»։

No comments:

Post a Comment