Tuesday, June 29, 2010

ՀՀԿ. Հայաստանը թույլ չի տա, որպեսզի Թուրքիան ԼՂ հարցում հանդես գա որպես միջնորդ

News.am. 29-6-2010- Թուրքիան ԼՂ հակամարտության լուծման հարցում անելիք չունի: Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովը: Նրա խոսքով, Հայաստանը հստակ դիրքորոշում է հայտնել եւ թույլ չի տա, որպեսզի Թուրքիան ԼՂ հարցում հանդես գա որպես միջնորդ: «Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը փորձում է կապել ԼՂ խնդրի հետ եւ հակառակը` ԼՂ խնդիրը կապել 1915-ի Ցեղասպանության հետ: Մենք պարզ հասկացնել տվեցինք, որ չենք պատրաստվում Թուրքիայի հետ քննարկել մեր ժողովրդի ցեղասպանության հարցը: Մենք ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի հասնենք Ցեղասպանության միջազգային ճանաչման»,- ընդգծեց Շարմազանովը: «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորաբար ստում է՝ պնդելով, իբր դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով ստեղծել այդ տարիների դեպքերն ուսումնասիրող պատմական հանձնաժողով եւ մինչ օրս պատասխան չի ստացել: Նա ստացել է պատասխան, որտեղ ասվում է, որ դա միջկառավարական հարց է, որը դուրս է պատմական ուսումնասիրությունների շրջանակից»,- իր խոսքն ամփոփեց ՀՀԿ մամուլի քարտուղարը:

No comments:

Post a Comment