Tuesday, June 29, 2010

Չավուշօղլուն պաշտոնական այց է կատարելու Մոսկվա

Panorama.am. 29-6-2010- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 1-ին և 2-ին պաշտոնական այցով լինելու է Մոսկվայում: Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքէջից, Չավուշօղլուն Մոսկվայում հանդիպելո է ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովի հետ, Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ըստ տեղեկատվության, նախատեսված են հանդիպումներ Պետդումայի խմբակցությունների, երիտասարդ քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Չավուշօղլուն տարածաշրջանային այցով արդեն գտնվել է Ադրբեջանում, Հայաստանում ու Վրաստանում:

No comments:

Post a Comment