Tert.am.27-6-2010- Բելառուսը ռուսական «Գազպրոմին» գազի պարտքը մարել է Ադրբեջանի շնորհիվ։ Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ինքն այդ հարցով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն էլ մեկ օրվա ընթացքում իրեն պարտքով 200 մլն դոլար է տվել։ Ինչ պայմաններով է Մինսկը Բաքվից պարտք ստացել, Լուկաշենկոն չի մանրամասնել։
No comments:
Post a Comment