Այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերը հայտարարել է, թե Ավստրիան շահագրգռված է Նաբուկո ծրագրով, այդ պատճառով էլ Հարավային Կովկասում առաջին դեսպանատունը բացում է Բաքվում։ Նրա խոսքով, Հարավային Կովկասի մյուս երկրներում դեսպանատներ բացելու ծրագրերը ուժի մեջ են:
Պատասխանելով Բաքվում իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի համատեղ ասուլիսում վերջինիս հայտարարությունների մասին հարցին, Շպինդելեգերն ասել է, թե չի մեկնաբանում իմ գործընկերոջ արած հայտարարությունը եւ ընդհանրապես չի եկել լուծելու Ադրբեջանի և Հայաստանի խնդիրը։ Դրա համար կա Մինսկի խումբը, ասել է նա։
No comments:
Post a Comment