Saturday, July 10, 2010

Աղմուկը կյանքի տևողությունը կրճատում է 10-12 տարով. Երևանը գնալով աղմկալի քաղաք է դառնում

Panorama.am. 10-7-2010- «Այսօր Երևանը գնալով ավելի աղմկալի քաղաք է դառնում: Փոխարեն փորձելու վերացնել պատճառները, պայքարում ենք հետևանքների դեմ, գնում ենք հերմետիկ պատուհաներ, կոնդիցիաներներ, որպեսզի պատուհանը չբացենք ու աղմուկը ներս չթափանցի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մտահոգությունը հնչեցրեց Արևորդի բնապահպանական կազմակերպության աշխատակից Թամարա Գալստյանը` ավելացնելով, որ Հայաստանում վերջին անգամ աղմուկի քարտեզ կազմվել է 1971-ին, որով արգելվեց մանկական հիվանդանոցին հարակից փողոցում տրանսպորտի երթևեկությունը: Դա միակ քարտեզն էր: Մասնագետն ասաց, որ 2001-ից աղմուկի խնդրով զբաղվող հիմնարկները չեն ֆինանսավորվում, կարծես դադարեցրել են իրենց գործունեությունը: Իսկ այսօր մասնագետի գնահատականով, աղմուկն ավելի ու ավելի զգացնել է տալիս իրեն, թե ցերեկային, թե գիշերային ժամերին: Գալստյանը բացատրեց, որ խոսքը գիշերային ակումբների երաժշտության մասին չէ, այլ այն մասսայի, որ դուրս է գալիս այդտեղից ու իր ուրախությունը շարունակում փողոցում: 75 դեցիբել ուժգնությամբ աղմուկը վտանգավոր է առողջության համար, 145-ի դեպքում պայթում են ականջի թմբկաթաղանթները, Երևանում աղմուկի դեցիբելը տատանվում է 45-50-ի սահմաններում: Իսկ աղմուկը ազդում է ոչ միայն մարդկանց առողջության ու կյանքի տևողության վրա, այլև շրջակա միջավայրի: «Ապացուցված է, որ սերմերն ավելի ուշ են ծլարձակում, եթե աղմկալի զոնայում են գտնվում: Աղմկալի միջավայրում ապրող մարդու կյանքի տևողությունը կրճատվում է 10-12 տարով, իսկ ծխելու հետևանքով այդ թիվը 6-8 տարի է»,-ասաց Գալստյանը: ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանն ասաց, որ դա բազմակողմանի խնդիր է, այն կարգավորվում է Օրհուսի կոնվենցիայով, շատ երկրներ խնդրի կարգավորման մասին իրավական ակտեր են ընդունել: Իսկ Հայաստանում աղմուկի բացասական ազդեցության ու հետևանքների մասին գիտակցությունը չի զարգանում, չնայած կա մի քանի օրենքներում նշվում է մարդու բարենպաստ միջավայրում ապրելու իրավունքը: Ի դեպ, մասնագետն ասաց, որ արտասհամյան երկրներում աղմկալի վայրերում գտնվող տներն ու բնակարաններն ավելի էժան են վաճառվում, իսկ օրինակ եթե Ամերիկայում հարևանը համաձարկվել է օրենքով սահմանված ժամից հետո հեռուստացույցի ձայնը բարձրացնել, ապա նրա դուռը կարող է թակել ոստիկանը: «Հաասարկությունը պետք է նպաստի ու աջակցի, որ այդ բացասական գործոնը սկսենք վերացնել, իրավական ակտը միայն ընդունելով մենք չենք կարող դա անել»,-ասաց նա:

No comments:

Post a Comment