Tuesday, July 13, 2010

Իրանն արդեն արտադրել է 20 կգ բարձր հարստացված ուրան

Aysor.am. 12.07.2010- Իրանին արդեն հաջողվել է արտադրել շուրջ 20 կգ բարձր հարստացման ուրան: Այդ մասին, ըստ ռուսաստանյան «Ազատություն» ռադիոկայանի, հայտարարել է Իրանի միջուկային գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Նա նաև հաստատել է, որ մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր Իրանը սեփական հարստացված ուրանով կկարողանա աշխատացնել Թեհրանի հետազոտական ռեակտորը: Հիշեցնենք, որ միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել Իրանին հրաժարվել ուրանի հարստացումից, քանի որ այն կարող է օգտագործվել միջուկայիւն զենքի արտադրության համար:

No comments:

Post a Comment