Monday, July 12, 2010

Իսպանիան 23,7 մլն եվրո կստանա աշխարհի չեմպիոն դառնալու համար

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան FIFA-ից կստանա 23,7 մլն եվրո՝ ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում հաղթելու համար: Հոլանդիայի հավաքականը, որ պարտվել է Իսպանիային՝ եզրափակիչ մարտում, կստանա 19 մլն եվրո: 3-րդ տեղի համար հանդիպման մասնակիցները՝ Գերմանիայի եւ Ուրուգվայի թիմերը կստանան 16-ական միլիոն: Գանայի, Պարագվայի, Արգենտինայի եւ Բրազիլիայի թիմերը՝ 14,2-ական միլիոն եվրո, հաղորդում է «Կորեսպոնդենտը»: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հուլիսի 11-ին Յոհանեսբուրգում Իսպանիան հաղթել է Հոլանդիայի ընտրանուն՝ 1:0 հաշվով, եւ առաջին անգամ հռչակվել աշխարհի չեմպիոն:

No comments:

Post a Comment