Ամերիկայի Հայկական համագումարը տեղեկացնում է, թե 2011 թ. համար ԱՄՆ Կոնգրեսի ենթահանձնաժողովը հաստատել է Հայաստանին եւ Ղարաբաղին հատկացվելիք օգնության չափը: Ըստ այդմ, Հայաստանին նախատեսվում է հատկացնել 44 միլիոն դոլար օգնություն, Ղարաբաղին` 10 միլիոն: Ենթահանձնաժողովը 10 տոկոսով ավելացրել է Վարչակազմի առաջարկած գումարը, որը կազմում էր 40 միլիոն, եւ անցյալ տարվա համեմատ 2 միլիոնով ավելացրել է Ղարաբաղին հատկացվելիք գումարի չափը:
No comments:
Post a Comment