«Լրագիր» 1-7-2010- Հայ քաղաքական մտքին հատուկ է հարցերը դիտարկել օտարի շահերի տեսանկյունից: Ազգային շահի վերաբերյալ քննարկումների հենման կետը, որպես օրենք, ոչ թե բուն շահն է, այլ ուրիշների առաջարկած պայմանները: Օրինակ, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանավեճերի ժամանակ Հայաստանում քննարկվում է ոչ թե հայկական շահը եւ դրան հասնելու ճանապարհները, այլ միջնորդների առաջարկները, որոնք անուղղակի են առնչվում հայերի շահերին:
Դրա վառ օրինակ է երեք նախագահների հայտարարության քննարկումը: Բոլորը նետվեցին տարբերություն որոնելու հայտարարության անգլերեն ու ռուսերեն տարբերակներում, հայերի շահերին կարգավորման հիմնական դրույթների, հայեցակարգի համապատասխանության քննարկումների փոխարեն: Եւ երիցս ճիշտ է Հայաստանի ԱԳՆ, երբ հայտարարում է, թե որեւէ տարբերություն չկա հայտարարության անգլերեն եւ ռուսերեն տեքստերի էության մեջ:
Դա նրանից է, որ մենք չգիտենք մեր շահի արժեքը:
Ներկայում նույնն է կատարվում ղարաբաղյան տարածքների հետ: Այս աշխարհում ոչինչ, բացի ադրբեջանական ռեւանշիստական ցանկություններից, հայ ժողովրդին չի խանգարում իրականացնել լիակատար վերահսկողություն Ղարաբաղի ու հայաստանի տարածքի հանդեպ: Թե իրավական, թե ուժային, թե աշխարհքաղաքական իմաստով բոլոր փաստարկները եւ նույնիսկ փաստացի իրականությունը հայերի կողմն են: Մնացյալ ամեն ինչ` նախագահների հայտարարությունը, քաղաքական ու ռազմական սպառնալիքները, վիրտուալ տարածքում են: Սակայն, իրական կատեգորիաներով դատելու եւ բանակցությանը չուզելով, “Ադրբեջանի խնդրանքով” մասնակցելու փոխարեն, մենք նետվել ենք ինքներս բանակցություն նախաձեռնելու եւ վախենում ենք անգամ ծպտուն հանել, որ միջնորդների առաջարկները հակասում են մեր շահերին:
Նույնիսկ ամենաարմատական ազգայնականները չեն կարողանում խուսափել օտար հոսանքների մեջ նավարկելու գայթակղությունից: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն արդարացնում է տարածքները չվերադարձնելու հայերի ցանկությունը նրանով, որ “այդ տարածքները Ղարաբաղի համար անվտանգության գոտի են”: Ահա թե որտեղ է չարիքի արմատը` նույնիսկ ՀՅԴ մակարդակով ԼՂՀ ընկալվում է որպես “Ղարաբաղ գումարած տարածքներ”: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի բազմամյա աշխատանքը` անդամահատելու ԼՂՀ-ն, հաջողվել է նույնիսկ հայկական ենթագիտակցական մակարդակում:
Հայկական շահը պետք է քննարկվի ու պաշտպանվի անկախ միջնորդների առաջարկներից: Եթե այդ առաջարկները հեռու են ազգային շահից, պետք է հրաժարվել բանակցությունից:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Thursday, July 1, 2010
ՕՏԱՐ ՇԱՀԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

No comments:
Post a Comment