Tert.am. 13-7-201- Չի բացառվում, որ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Ալմաթիում տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում իրենց ֆրանսիացի, ռուս և ամերիկացի գործընկերների՝ Բեռնար Կուշների, Սերգեյ Լավրովի և Հիլարի Քլինթոնի հետ։ Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի գրասենյակը։
Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններն սկսել են 1994 թվականից, երբ կողմերը կնքեցին հրադադարի պայմանագիր։ ԵԱՀԿ գագաթաժողովը կանցկացվի Ալմաթիում հուլիսի 16-17-ը։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին։ Հնարավոր է՝ բանակցությունների արդյունքում կողմերը հանդես գան համատեղ հայտարարությամբ։
Tuesday, July 13, 2010
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն իրենց ֆրանսիացի, ռուս և ամերիկացի գործընկերների հետ
Tert.am. 13-7-201- Չի բացառվում, որ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Ալմաթիում տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում իրենց ֆրանսիացի, ռուս և ամերիկացի գործընկերների՝ Բեռնար Կուշների, Սերգեյ Լավրովի և Հիլարի Քլինթոնի հետ։ Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի գրասենյակը։
Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններն սկսել են 1994 թվականից, երբ կողմերը կնքեցին հրադադարի պայմանագիր։ ԵԱՀԿ գագաթաժողովը կանցկացվի Ալմաթիում հուլիսի 16-17-ը։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին։ Հնարավոր է՝ բանակցությունների արդյունքում կողմերը հանդես գան համատեղ հայտարարությամբ։
No comments:
Post a Comment