Sunday, July 11, 2010
Թուրքերը փոխհատուցում են պահանջում Լոպեսից
Haynews.am . 12-7-2010- Այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում» ամերիկացի հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ջեննիֆեր Լոպեսի չկայացած համերգի կազմակերպիչները փորձելու են մեծ չափերի հասնող փոխհատուցում ստանալ երգչուհուց: Ինչպես փոխանցում է Zaman-ը, համերգի թուրք կազմակերպիչները 35-40 միլիոն փոխհատուցում են պահանջում Լոպեսից` համերգին իր մասնակցությունը չեղյալ հայտարարելու համար: Թուրքերի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային մասում նորակառույց Cratos Premium հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցելու համար Ջենիֆֆեր Լոպեսին 3 միլիոն եվրո էին առաջարկել:Սկզբում երգչուհին համաձայնել էր, սակայն ավելի ուշ ճնշման տակ հետ էր կանգնել այցելության մտքից, ինչպես նաև Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացման վերաբերյալ սուր քննադատությամբ հանդես եկել: Հիշեցնենք, որ 1974 թվականին Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին Կիպրոս («Աթիլլա» գործողություն) և օկուպացրեցին նրա հյուսիսային շրջանը (կղզու 37 տոկոսը): Օկուպացված շրջաններում ստեղծվեց «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը պաշտոնապես ճանաչված չէ: Թուրքիան իր ներխուժումը պատճառաբանեց այն բանով իբր «պաշտպանում է կղզում բնակվող թուրքերին այդ ժամանակ Հունաստանում իշխանության գլուխ եկած «սև գեներալներից»:
No comments:
Post a Comment