Tuesday, July 13, 2010
Բաքուն ստիպված կլինի համագործակցել Հայաստանի հետ. Յան Բորկովսկի
Tert.am. 13-7-2010- ԵՄ շրջանակում, ինչպես նաև եվրաինտեգրման գործընթացի շրջանակում անհրաժեշտ է նորմալացնել հարաբերությունները այլ երկրների հետ։ Այս մասին «Ռեգնում» գործակալության հետ հարցազրույցում ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Յան Բորկովսկին՝ մեկնաբանելով Ադրբեջանի ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեի այն հայտարարությունը, թե Բաքուն մտադիր չէ համագործակցել Հայաստանի հետ «Արևելյան գործընկերության» շրջանակում։
Նրա խոսքով, ծրագիրը համագործակցության լավ հնարավորություն է տալիս։ «Շատ հակամարտություններ են լուծվել համագործակցության միջոցով։ Գերմանաֆրանսիական բազմադարյա հակամարտությունը, ինչպես տեսնում ենք, ավարտվեց եվրոպական ինտեգրացիայով։ Այնպես որ, լավատես լինենք։ Կարևոր է մասնակցել նախագծերին, և դա կունենա իր արդյունքները»,– հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Մոլազադեն երեկ հայտարարել էր, թե Ադրբեջանը չի համագործակցի Հայաստանի հետ, քանի դեռ «տարածքները մնում են զբաղեցված»։
No comments:
Post a Comment