Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Լոնդոնում, անդրադարձել է Երուսաղեմի հարցին: Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, Դավութօղլուն նշել է, որ մեծ սիրով նամազ կաներ Երուսաղեմում: Նա նաև նշել է, որ իր այդ ցանկությունը նա արտահայտել է 22 նախարարի ներկայությամբ առանց լրատվամիջոցների մասնակցության, քանի որ «ներկա իրավիճակում դա դիվանագիտական էթիկայի խախտում կլիներ»: «Երուսաղեմը սուրբ քաղաք է յուրաքանչյուր մուսուլմանի համար: Իսկ Արևելյան Երուսաղեմը պատկանում է Պաղեստինին: Դա են հաստատում նաև ՄԱԿ-ի բանաձևերը: Կգա մի օր, երբ Արևելյան Երուսաղեմը կդառնա Պաղեստինի մի մասը, և մենք այստեղ նամազ կանենք»:
No comments:
Post a Comment