Panorama.am. 6-7-2010- Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների օդանավակայաններում հրաժարվում են լիցքավորել իրանական ընկերությունների ինքնաթիռները` կապված Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ կիրառած սանկցիաների հետ:
Հաղորդում է BBC-ին:
Նշենք, որ 2010 թվականի հունիսի 9-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել` Թեհրանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասին:
Բացի այդ, հուլիսի 2-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել Իրանի նկատմամբ միակողմանի սանկցիաների ծավալը մեծացնելու մասին:
No comments:
Post a Comment