
Panorama.am. 13-7-2010- «Մենք չլսեցինք այն, ինչին սպասում էինք: Մենք շարունակում ենք հավատալ, թե ուղղաթիռ կժամանի և մեզ 1 միլիոն էսկիմո կբաժանի: Դա է պատճառը, որ ադրբեջանական ժողովուրդը հիասթափություն է ապրում»,- անդրադառնալով
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին՝ Վեստի.ազ լրատվական կայքին տված հարցազրույցում նշել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
Նրա խոսքերով, ԱՄՆ միշտ էլ օժանդակել է և շարունակում է օժանդակել Հայաստանին: Քաղաքագետը հավելել է, թե, այդուհանդերձ, ադրբեջանական հասարակությունը շարունակում է կուրորեն հավատալ, որ գերտերությունները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց կաջակցեն:
Զ. Ալիզադեն նշել է, որ Վրաստանում Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե Աբխազիան և Հարավային Կովկասը օկուպացված հողեր են, սակայն նույնը չի ասել Արցախի մասին:
Անդրադառնալով ԼՂ հարցում Ռուսաստանի դիրքորոշոմանը՝ Ալիզադեն նշել է, թե ՌԴ-ի նպատակը ԼՂ հիմնախնդրի սառեցումն է: ՌԴ-ն չի թույլատրի, որ Ղարաբաղում պատերազմ սկսի: Արևմուտքը ևս Ադբեջանին հորդորում է հիմնախնդիրը ռազմական ճանապարհով չլուծել և «խելոք մնալ»: «Խոսակցություններն այն մասին, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդև օգոստոսին իր հետ Երևան է տանելու հիմնախնդրի կարգավորման վերջնական տարբերակը՝ դատարկաբանություն է»,- հավելել է նա:
No comments:
Post a Comment