Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի թիկնազորը շարունակում է աճել: Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, Թուրքիայի վարչապետը ոչ միայն բավական մեծացրել է թիկնազորը, այլև ավելացրել զրահապատ մեքենաների քանակը: Այս ամենը պարզ երևացել է Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներից մեկի եղբոր հուղարկավորության ժամանակ, որին մասնակցել է նաև Էրդողանը: Թուրքական լրատվամիջոցներն առայժմ չեն մեկնաբանում, թե ինչով է կապված երկրի վարչապետի ձեռնարկած անվտանգության նման միջոցառումները:
No comments:
Post a Comment