Tuesday, July 13, 2010

Մուսավաթ. Մադրիդյան սկզբունքները սպառնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

Panorama.am. 13-7-2010- Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը դիմել է Բաքվի քաղաքապետարանին` կոչ անելով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղ հատկացնել` քաղաքական ակցիաներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Միաժամանակ, կուսակցությունը որոշել է դիմել ադրբեջանական ժողովրդին. պատճառը Ղարաբաղի հարցի հետ կապված` իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունն է: Մասնավորապես, «Մուսավաթ» կուսակցությանն անհանգստացրել է Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի՝ Մադրիդյան սկզբունքների առնչությամբ արված բացահայտումները, քանի որ դրանք սպառնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

No comments:

Post a Comment