Արման դը Դեկեր. Բելգիայի խորհրդարանը միշտ Հայաստանի կողքին է
Հուլիսի 12-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել: Պատվիրակության կազմում եմ Եվրանեսթում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Արտակ Զաքարյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը:
Բրյուսել կատարած աշխատանքային այցի առաջին օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի հետ:
Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների հարցերում: ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, ինչին մեծապես խոչընդոտում է Ադրբեջանը ավելի հաճախ հնչող իր ռազմատենչ հայտարարություններով: Նա մտահոգություն հայտնեց, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի գործողություններին:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Արման դը Դեկերը բարձր գնահատեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Հայաստանի քաղաքականությունը` նշելով, որ Թուրքիայի կողմից նախապայմանների առաջադրումը հիասթափություն առաջացրեց Եվրամիությունում: Սենատի նախագահը շեշտեց, որ Բելգիայի խորհրդարանը միշտ Հայաստանի կողքին է, ինչի մասին փաստում է նաեւ 1998 թ. Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւի ընդունումը:
Հանդիպման վերջում երկու խորհրդարանների ղեկավարները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Ամփոփելով հադիպումը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Բելգիայի հետ քաղաքական հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա եւ համոզմունք հայտնեց, որ այսուհետ եւս համագործակցությունը բոլոր ուղղություններով ավելի կզարգանա եւ կխորանա: Նա ընդգծեց, որ Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման քաղաքականությունը եւ շարունակում է ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, պարոն Աբրահամյանը նշեց, որ եվրոպական և միջազգային կառույցներում զգացվում է ճշգրիտ տեղեկատվության պակաս:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցին պարոն Դեկերը պատասխանեց. “Անչափ ափսոսում եմ, որ այդ ակտիվ դիվանագիտությունը չհաջողվեց Թուրքիայի մեղքով, որը նոր պայմաններ էր առաջադրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այն պահին, երբ գործնականում պետք է վավերացներ արձանագրությունները, որոնք արդեն պատրաստ էին, ստորագրված: Հիասթափեցնող է, որ Թուրքիան չցանկացավ ավելի հեռուն գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում”:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրախորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի հարցերով զեկուցողներ Թոմաս Պորեբայի եւ Չարլզ Թանոկի հետ: Զեկուցողներին ՀՀ ԱԺ նախագահը պատմելով մեր երկրի մասին, նշեց, որ հայ իրականության մեջ մեծ դեր ունեն ավանդույթները, հոգևոր արժեքները և դրանց վրա հիմնված եվրոպական արժեքները` ժողովրդավարությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը:
Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդարանի պատգամավորներին մանրամասն ներկայացրեց ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող զարգացումները: Պարոնայք Պորեբան եւ Թանոկը հավաստիացրին, որ կանեն հնարավորը, որպեսզի Հայաստանի եւ հայկական կողմի դիրքորոշման մասին Եվրախորհրդարանին ներկայացվի անաչառ տեղեկատվություն: Կողմերը անթույլատրելի համարեցին 21-րդ դարի Եվրոպայում փակ սահմանների առկայությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Tuesday, July 13, 2010
ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂ ՀԱՍՑՆԵԼ

No comments:
Post a Comment