News.am. 1-7-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Իսրայելի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Բենիամին Բեն-Էլիէզերի գաղտնի հանդիպումը կայացել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի աշխատակազմի ճնշումների ներքո։ Այս մասին հայտնում է իսրայելական «Haaretz» թերթը։
Հայտնի է, որ հանդիպումը գաղտնի է պահվել անգամ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանից, ինչը առաջ է բերել վերջինիս դժգոհությունը։ Լիբերմանը զգուշացրել է, որ այդ քայլը փչացրել է իր հարաբերությունները վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ։
Դրանից հետո Նաթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե նախարարների հանդիպման մասին Լիբերմանին չեն հայտնել տեխնիկական պատճառներով։
No comments:
Post a Comment