Tert.am. 12-7-2010- Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 13-ին կժամանեն Թուրքիա: Նրանք կմասնակցեն Ստամբուլում նախարարների մակարդակով կայանալիք համաժողովին:
Թուրքական Ankara գործակալության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում, մասնավորապես, կքննարկվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթը: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Իրանին, Մերձավոր Արևելքին, թուրքա-իսրայելական լարված հարաբերություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանը Թուրքիան կներկայացնեն երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն և պետնախարար, ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը: Բացի այդ, հանդիպմանը երկու կողմերից էլ կմիանան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Monday, July 12, 2010
Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն ժամանում են Ստամբուլ. օրակարգում է նաև հայ-թուրքական գործընթացը
Tert.am. 12-7-2010- Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 13-ին կժամանեն Թուրքիա: Նրանք կմասնակցեն Ստամբուլում նախարարների մակարդակով կայանալիք համաժողովին:
Թուրքական Ankara գործակալության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում, մասնավորապես, կքննարկվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթը: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Իրանին, Մերձավոր Արևելքին, թուրքա-իսրայելական լարված հարաբերություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանը Թուրքիան կներկայացնեն երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն և պետնախարար, ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը: Բացի այդ, հանդիպմանը երկու կողմերից էլ կմիանան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
No comments:
Post a Comment