Thursday, July 1, 2010

Ճշտում եւ զգուշացում

Ապրիլի 29-ին, Եվրոպաի Հայերի Համագումարի (ԵՀՀ-AAE) մամլո գրասենյակը, հայաստանյան լրատվամիջոցներին ուղղված իր պարզաբանմամբ հստակեցրեց, որ ՙԵվրոպայի հայկական միությունների ֆորում՚-ի նախագահի անունով հանդես եկող պրն Աշոտ Գրիգորյանն ընդհանրապես կապ չունի Եվրոպայի տարբեր երկրներում աշխատող Եվրոպայի Հայերի Համագումարի հետ: Ուստի, լրատվամիջոցներին կրկին խնդրում ենք, հասարակությանը շփոթության չմատնել, եւ ԵՀՀ-AAE-ի գերբը (լոգոն) չօգտագործել պրն Գրիգորյանի կատարած հայտարարություններին անդրադառնալիս, ինչպես կատարվեց 2010 թ. հունիսի 29-ին: ԵՀՀ-ը, ընդհանրապես, չի մասնակցել, եւ այսուհետ էլ չի մասնակցելու քաղաքական-շահադիտական հարցերի: Եվրոպայի Հայերի Համագումարը (ԵՀՀ) դատապարտում է Հայաստանի անվտանգությունը, ժողովրդական համակարգի ամրագրումը, երկրում կարգ ու կանոն եւ օրենքի իշխանության հաստատումը, Արցախյան հիմնահարցի արդար եւ արժանապատիվ լուծումը, որպես միջոց ծառայեցնելը` հատվածական նպատակներ հետապնդելու համար: Մեկ անգամ ևս ճշտում ենք կատարում շփոթությանը վերջ տալու համար և ցանկանում հստակեցնել, որ Եվրոպայի բազմաթիվ երկրներում աշխատող Եվրոպայի Հայերի Համագումարը (ԵՀՀ-AAE), ընդհանրապես, ծանոթ չէ ՙԵվրոպայի հայկական միությունների ֆորում՚ անունով հանդես եկող կառույցի գոյությանը Եվրոպայում կամ այդ կառույցին մաս կազմող նույնիսկ մեկ միության գոյության մասին: 30 հունիս 2010 թ. Եվրոպաի Հայերի Համագումար Մամլո գրասենյակ

No comments:

Post a Comment