Thursday, July 1, 2010

ԼԻԲԱՆԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԴՀԿ ԱՆԴԱՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

Հունիսի 28-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ընդունել է Լիբանանի Խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամ Սեպուհ Կալպակյանին: Այցելությունը ևս մեկ անգամ առիթ եղավ, որպեսզի քննարկվի ներլիբանանյան վերջին զարգացումները, պաղեստինյան գաղթականների մեջ տիրող ընկերային կացությունը, այդ ուղղության նախաձեռնվող կառավարության քայլերը, ինչպես նաև քաղաքական և ընկերային այլ հարցեր, տեղեկացնում են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Մամլո Դիվանից:

No comments:

Post a Comment