Saturday, July 3, 2010

Քոնդոլիզա Ռայսը կայցելի Ադրբեջան և Թուրքիա

Tert.am. 3-7-2010- Օգոստոսի վերջին կանցկացվի համաշխարհային 5-րդ World Leaders Travel գիտաժողովը, որի շրջանակում միջազգային հայտնի քաղաքագետները և փորձագետները կայցելեն Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան, Ուկրաինա և Ադրբեջան: Silver Wind շքեղ օդանավով Մոսկվայից մեկնարկելիք ճանապարհորդության շրջանակում հանդիպումներ կանցկացվեն պետական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, կկարդացվեն դասախոսություններ և կանցկացվեն քննարկումներ Սևծովյան ավազանի բարդ տարածաշրջանի վերաբերյալ: Ինչպես նշվում է World Leaders Travel-ի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ, գիտաժողովին կմասնակցեն ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ուիլյամ Ջեյմս Թերրին, ամերիկացի պատմաբան, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի 13-րդ տնօրեն Ջեյմս Հեդլի Բիլլինգտոնը և այլք: Ճանապարհորդությունը կսկսվի օգոստոսի 30-ին և կավարտվի սեպտեմբերի 15-ին:

No comments:

Post a Comment