«Լրագիր» 5-7-2010- Հայաստանը Եվրազէսում ունի դիտորդի կարգավիճակ եւ գրեթե չի առնչվում այդ կազմակերպության նախագծերին: Բայց Սերժ Սարգսյանը, Հիլարի Քլինթոնին թողնելով Էդվարդ Նալբանդյանի խնամքին, չգիտես ինչու որոշեց գնալ Աստանա` Եվրազեսի Վեհաժողովին: Ինչու էր Սերժ Սարգսյանին պետք այդքան շտապ լքել Երեւանը, ընդ որում կատարել այց, որի մասին չէր հայտարարվել նախապես:
Վարկածները կարող են լինել ինչքան ուզես: Դրանցից մեկի համաձայն, Սերժ Սարգսյանին պետք էր շտապ խոսել Մեդվեդեւի հետ, ով նույնպես գտնվում է Աստանայում: Ընդ որում, խոսել Հիլարի Քլինթոնի հետ բանակցության արդյունքի մասին: Եվ, որքան էլ տարօրինակ չթվա, ոչ թե հայ-թուրքական կամ Ղարաբաղի կարգավորման գործընթացների, այլ ավելի գլոբալ հարցի` ռուս-ամերիկյան հարաբերության մասին:
Բանն այն է, որ Երեւանում Հիլարի Քլինթոնի եւ արտգործնախարար Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսին լրագրողներին թույլ տրված 4 հարցերից երկուսը կարող էր տալ ամերիկյան կողմը: Եվ այդ հարցերից մեկը վերաբերում էր ոչ այլ ինչի, քան ռուս-ամերիկյան հարաբերությանը:
Ընդ որում, Քլինթոն այդ առիթով արեց մի շարք հետաքրքիր հայտարարություններ: Մասնավորապես, նա կոչ արեց Ռուսաստանին չսառեցնել Ամերիկայի հետ հարաբերությունը, եթե առանձին հարցերի վերաբերյալ ունեն տարբեր տեսլականներ: Նա ասաց, որ ԱՄՆ համաձայն չէ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուսական զորքի առկայության հետ: Փոխարենը Քլինթոնը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանն ու ԱՄՆ արդյունավետ գործակցում են:
Ճիշտ է, նա չասաց, թե Ռուսաստանն ու ԱՄՆ Ղարաբաղի հարցի լուծման ընդհանուր տեսլական ունեն, բայց, թերեւս, նրա հայտարարությունը մեսիջ էր այն մասին, որ գոնե Ղարաբաղի հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ կարող էին պայմանավորվել: Եվ դա կարող է լավ բազա լինել հետագա գործակցության համար:
Հնարավոր է, Սերժ Սարգսյանին այդ կապակցությամբ Հիլարի Քլինթոնն ասել է ավելին: Գուցե խնդրել է ինչ որ բան փոխանցել Դմիտրի Մեդվեդեւին: Եվ հենց դրանով է պայմանավորված Սերժ Սարգսյանի շտապ այցը Աստանա: Չի բացառվում, որ հենց Մեդվեդեւն է “խնդրել” Սերժ Սարգսյանին գալ եւ պատմել, թե ինչ է խոսել Քլինթոնի հետ Երեւանում եւ ինչ է առաջարկել նա:
Ակնհայտ է մի բան` ռուս-ամերիկյան հակասությունը հարցերի մեծ մասի կապակցությամբ, այդ թվում Ղարաբաղի հարցի, մնում է, եվ ԱՄՆ-ին չի ստացվում Ռուսաստանը ներգրավել իր կողմ: Եվ այդ պայմաններում, Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանությունը բոլոր կողմերի համար հանդիսանում է չարյաց փոքրագույնը:
Իսկ Գուցե Սարգսյանը գնացել է Մեդվեդեւին ասելո՞ւ, որ Սանկտ Պետերբուրգի սկզբունքները չեն անցնում:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Monday, July 5, 2010
ԻՆՉՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳՆԱՑ ԱՍՏԱՆԱ

No comments:
Post a Comment