Թուրքիան Իսրայելին երկու պայման է առաջադրել, որոնց կատարման դեպքում չի խզի դիվանագիտական հարաբերությունն այդ երկրի հետ: Այդ մասին գրում է “Հյուրիեթը”, նշելով, որ դա հայտարարել է արտգործնախարար Դավութօղլուն, Բրյուսելում Իսրայելի ենթակառուցվածքների նախարար Բենիամին Բեն-Էլիազարի հետ բանակցությունից հետո:
Թուրքիան պահանջում է, որ Իսրայելը ներողություն խնդրի “ազատության նավատորմի” գրավման ընթացքում Թուրքիայի քաղաքացիների մահվան համար, ինչպես նաեւ պահանջում է, որ Իսրայելը ճանաչի կատարվածի վերաբերյալ միջազգային փորձագետների բոլոր եզրակացությունները:
No comments:
Post a Comment